Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն արտոնություն է տրամադրել ևս երկու ընկերության՝ ներդրումային ծրագրի

Վերադարձ լուրերի բաժին

02:05 , 29 Նոյեմբեր 2019

Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում բավարարել է «Սովթ պապիրուս» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու մասին: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար։ «Սովթ պապիրուս»-ն արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նեդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 74.3 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքերից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Հակոբյան Ռուստամ» ԱՁ –ն, որը գործունեություն է ծավալելու Գյումրիում: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6.2 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: