Invalid username or password
ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է փետրվարի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփագիրը: Ըստ աղբյուրի՝ իրականացվել են հետևյալ գործարքները՝
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99,111,571 ԱՄՆ դոլար 477.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,900,134 ԱՄՆ դոլար 479.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 24,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 478.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,604,852 եվրո 518.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,912,136 եվրո 521.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,152,562,581 ՌԴ ռուբլի 7.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 896,855,220 ՌԴ ռուբլի 7.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 78 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 102.6 մլն ԱՄՆ դոլար:
Դիտումներ 2381
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ: