Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

28 ոլորտներում մենք որևէ խնդիր չունենք. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Վերադարձ լուրերի բաժին

14:07 , 21 Հոկտեմբեր 2015

 

Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Եվրամիությունը պետք է բանակցություններ սկսեն նոր համաձայնագրի՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր անդրադարձել է այն տեսակետներին, որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պատճառով: Էկոնոմիկայի փոխնախարարն այս առնչությամբ ասել է. «Հայաստանն ու Եվրամիությունը տնտեսական հարաբերությունների ոլորտային համագործակցության լուրջ սահմանափակումներ չունեն»:

«Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նա հիշեցրել է, որ Ասոցացման համաձայնագիրն ուներ խոշոր ու կարևոր մաս՝ ԽՀԱԱԳ (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր), որը ենթադրում էր առևտրային տարիֆների վերացում: Նոր փաթեթից պետք է հանվեն այն հարցերը, որոնց ներառումը անհնարին է դարձել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում։

Ու չնայած այդ ամենին, ըստ Գարեգին Մելքոնյանի, ԵՄ-ի հետ համագործակցության դաշտ կա 28 ոլորտներում։ «Ոլորտային համագործակցության տեսանկյունից 28 ոլորտներում մենք որևէ խնդիր չունենք, որոշակի ոլորտներում պայմանավորվածությունները պետք է վերանայվեն և նոր բանակցություններ վարվեն, դուրսմղման ենթակա ոլորտ չկա»,- ասել է Գարեգին Մելքոնյանը՝ ավելացնելով, որ ԽՀԱԱԳ-ում կան մի քանի բաղադրիչներ, որոնք նոր փաթեթում հնարավոր չէ ներառել (խոսքը տարիֆային բաղադրիչի մասին է, ազատ առևտրի համաձայնագիրն իր բնույթով փոխադարձ մաքսատուրքերի կիրառում է ենթադրում), մնացած մասով որոշակի փոփոխություններ կարող են լինել:

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: