Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

28 երկրների ղեկավարներ հավաստել են մասնակցությունը Մետաքսի ճանապարհի համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:42 , 18 Ապրիլ 2017

28 պետությունների նախագահներ ու վարչապետներ արդեն հավաստել են մասնակցությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարույթան շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովին, որն անցկացվելու Է Պեկինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին կայացած հատուկ բրիֆինգի ժամանակ հայտնել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով մենք ստացել ենք երկրների ու կառավարությունների 28 ղեկավարների հաստատումը»,-ասել Է Վան Ին:

Նրա խոսքով՝ համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Արգենտինայի, ԲԵլառուսի, Չիլիի, Չեխիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Քենիայի, Լաոսի, Ֆիլիպինների, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Վիետնամի նախագահները, Կամբոջայի, Եթովպիայի, Ֆիջիի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Մալայզիայի, Մոնղոլիայի վարչապետները, Մյանմայի պետական քարտուղարը, ինչպես նաեւ Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Իսպանիայի, Շրի Լանկայի վարչապետները:

Նա նշել Է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կմասնակցի համաժողովի բացման նստաշրջանին, որտեղ հանդես կգա ճառով, ինչպես նաեւ ներկա կլինի համաժողովին մասնակցելու համար ժամանած երկրների ղեկավարների հետ կազմակերպվելիք կլոր սեղանին:

Ինչպես ընդգծել Է Վան Ին, կլոր սեղանը կկայանա մայիսի 15-ին: Բացի երկրների նախագահներից ու վարչապետներից, դրան կմասնակցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենը, ինչպես նաեւ Համաշխարհային բանի նախագահը: Համաժողովի արդյունքներով, ինչպես հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարը, սպասվում Է համագործակցության համաձայնագրերի ստորագրում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարության իրացման շրջանակներում: Նրա խոսքով՝ համաժողովի մասնակիցների ընդհանուր թվաքանակը կգերազանցի 1,2 հազարը:

2013 թվականին Չինաստանը հայտարարել Է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին, որը նպատակամղված Է Եվրասիայի երկրների միջեւ ենթակառուցվածքի ստեղծմանը եւ փոխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը ներառում Է զարգացման երկու հանգուցային ուղղություն՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին եւ ծովային Մետաքսի ճանապարհը: Խոսքը վերաբերում Է առեւտրական փոխադրամիջանցքի ստեղծմանը Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների ուղղակի մատակարարումներ իրականացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը