Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը տնտեսությանն օժանդակելու խոշոր փաթեթներ է պատրաստում

Վերադարձ լուրերի բաժին

22:49 , 19 Մարտ 2020

Կառավարությունը 25-ական մլրդ դրամի փաթեթներ է պատրաստում սոցիալական աջակցության և բիզնեսին օժանդակելու համար: 80 մլրդ դրամի հիմնադրամ կձևավորվի, որը միտված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ երկիրը պետք է ունենա ֆինանսավորման բարձիկներ, որը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին այդ բարձիկներն օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների:

«Ըստ այդմ՝ ձեւավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացնելով բիզնեսին 25 մլրդ դրամի օժանդակության փաթեթը՝ ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակահատված, այսինքն՝ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել: «Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսավարողներին այս վիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ոստիկանությանն ավելացել է նաև ԱԱԾ-ն

Տեղի է ունեցել պարետատան նիստը:

01.04.2020 թ.: Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և դիմումների գույքագրումը շարունակվում է:

COVID-19: 01.04.2020 թ.: Տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ

Ընդհանուր գումարը՝ 822 միլիոն դրամից ավելի: Մուտքերի քանակը՝ 3100-ից ավելի: