Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործարար էթիկետ. Ինչպես ճիշտ պահել սեղանի շուրջ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:43 , 27 Օգոստոս 2018

Սեղանի շուրջ իրեն ճիշտ պահել իմանալն արվեստ է: Եվ քանի որ ընդունելությունները գործարար աշխարհում կյանքի անբաժանելի մասն են կազմում, տարբեր ուսումնական հաստատություններում ապագա գործարարներին սովորեցնում են իրենց ճիշտ պահել սեղանի շուրջ, կողքինների հանդեպ սիրալիր լինել, ուտել ոչ միայն՝ գեղեցիկ, այլև` շրջապատողների համար «անվտանգ», այսինքն` բաժակը կամ ափսեն չշրջել կողքինի վրա, և այլն:

Ամենակարևոր խորհուրդը, որ կարելի է տալ գործնական ընդունելության ժամանակ իրեն ճիշտ պահելու վերաբերյալ. աշխատեք ձեր ներկայությունը հաճելի դարձնել շրջապատողների համար:

Սեղանի շուրջ չի կարելի ձեռքերը թափահարելով խոսել, դուք կարող եք անզգուշաբար որևէ բան շուռ տալ: Ուտել պետք է ոչ շատ արագ, ոչ էլ շատ դանդաղ, այլապես դուք ուշադրություն կգրավեք: Մասնակիցների վարքն այնպիսին պետք է լինի, որ ուշադրությունը չշեղվի ընդունելության հիմնական նպատակից` գործնական կողմից:

Ուտելիս աշխատեք դանակ-պատառաքաղն օգտագործել որքան հնարավոր է անաղմուկ: Ուտելիքը հարկ է կտրել փոքր կտորներով, ոչ թե միանգամից կտրատել ամբողջը: Եթե որևէ առարկա ձեզանից հեռու է դրված, կողքի նստածին խնդրեք փոխանցել այն, ոչ թե ձգվեք սեղանի վրայով:

Չի կարելի արմունկներով հենվել սեղանին, սեղանին գտնվում են միայն դաստակները, իսկ արմունկները, ըստ հնարավորության, սեղմված են իրանին: Սեղանի շուրջ պետք է ուղիղ նստել` չկռանալով ափսեի վրա: Դանակ-պատառաքաղը պետք է բռնել մատներով, ոչ թե ափով:

Էթիկետը խորհուրդ է տալիս մինչև վերջին փշուրը չուտել ափսեի մեջ եղածը, սակայն սա չի կարելի իբրև դոգմա ընդունել: Գերմանիայում, օրինակ, կմտածեն, որ ուտելիքը հյուրին դուր չի եկել:

Ժամանակակից էթիկետը պահանջում է նաև, որ անձեռոցիկը գցվի ծնկներին` հագուստի վրա բծեր թողնելուց խուսափելու համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ անձեռոցիկի մասին հաճախ մոռանում են, և այն հայտնվում է նստածների ոտքերի տակ: Այդ պատճառով կարելի է այն ծալած դնել ափսեի կողքին:

Դանակ-պատառաքաղից օգտվելու երկու հիմնական ձև կա` ամերիկյան և եվրոպական: Առաջին դեպքում` դանակը պահում են աջ ձեռքով, պատառաքաղը` ձախ, և ուտելիքից փոքր կտոր կտրում, ապա դանակը թողնում ափսեի վրա, պատառաքաղը տեղափոխում աջ ձեռքը և ուտելիքը տանում բերանը: Եվրոպական ձևը հետևյալն է. ուտելիս դանակը միշտ պահում են աջ ձեռքում, պատառաքաղը` ձախ: Այս ձևը թերևս ավելի հարմար է, քանի որ դժվար է անընդհատ դանակ-պատառաքաղը տեղափոխել:

Եվս մի խորհուրդ. գործնական ընդունելությունների ժամանակ ընդունված չէ բաժակները չխկացնել: Ծայրահեղ դեպքում դա կարելի է անել կողքին նստածի հետ:

Հրավիրող կողմի ներկայացուցիչը (ներկայացուցիչները) առաջինն է սեղան նստում` օրինակ ծառայելով մյուսներին: Սակայն նա չպետք է առաջինը վեր կենա սեղանից: Դա կարելի է անել միայն այն բանից հետո, երբ վեր է կացել վերջին հյուրը:

Տղամարդիկ կանանց ուղեկցում են սեղանի մոտ, նստեցնում իրենց աջ կողմում, ապա իրենք են նստում: Նրանք պետք է ուշադիր լինեն թե ծանոթ, թե անծանոթ կանանց հանդեպ:

Սեղանի շուրջ ընդունված է զրուցել: Եթե հյուրերի թիվը մեծ չէ, զրույցը կարող է ընդհանուր լինել: Եթե մասնակիցները 30-40 հոգի են, կարելի է զրուցել կողքին նստածների հետ: Չի կարելի զրուցել կողքին նստածի գլխի վրայով. եթե պետք է որևէ բան ասել ավելի հեռու նստածին, պետք է հետ նստել և խոսել կողքին նստած մարդու մեջքի հետևից: Խոսելիս չի կարելի մյուսներին մեջքով շրջվել: Սեղանի շուրջ թույլատրվում է ծխել, եթե սեղանին մոխրամաններ կան: Եթե չկան, ուրեմն այդտեղ ծխել չի կարելի: Այդպիսի դեպքերում մոտակայքում պետք է ծխելու համար հատուկ սենյակներ լինեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։