Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3 ամսում աճել է 4 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

15:02 , 27 Ապրիլ 2020

Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մարտ ամիսներին 4 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտարդանքի ծավալը՝ 4.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 9.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մարտ ամիսներին աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 5.5 տոկոսով: 2020 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը նվազել է 0.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 14.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 10.5 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.7 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 0.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով: Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-մարտին եղել է 482.32:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: