Invalid username or password
Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կանգուն – փորձագետների ակումբ» գործարարության զարգացման հասարակական կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և «Կանգուն – փորձագետների ակումբի» նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը։ Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումային դաշտի գրավչության բարձրացման, ներդրումների համար նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Կողմերի համաձայնեցված և կառուցողական փոխգործակցության առանցքը լինելու է դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը։
«Կանգուն – փորձագետների ակումբը» կաջակցի նախարարությանը և Ներդրումների աջակցման կենտրոնին ներդրումային ծրագրերի ուսումնասիրման, գնահատման, կազմման, ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման, ներդրումների ներգրավման գործընթացում, նաև կտրամադրի նախարարությանն անհրաժեշտ խորհրդատվություն։
Նախարար Տիգրան Խաչատրյանը միջոցառման ընթացքում նշել է, որ հուշագրի ստորագրումը ոչ թե երկխոսության սկիզբ է, այլ արդեն կայացած փոխգործակցության արդյունք։
Կողմերը քննարկել են առաջիկա անելիքները, ծրագրերի փաթեթավորման գործընթացը, ինչպես նաև նախարարության՝ մի քանի ուղղություններով խորհրդատվական տեսակետներ ստանալու ներկա կարիքները։
Դիտումներ 461
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։