Invalid username or password
ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփագիրը: Ըստ ՀՀ գլխավոր դրամատան՝ իրականացվել են հետևյալ գործարքները՝
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,020,103 ԱՄՆ դոլար 475.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 121,260,040 ԱՄՆ դոլար 476,62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 24,725,294 եվրո 524.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 19,499,812 եվրո 529.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,009,954,765 ՌԴ ռուբլի 7.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 749,982,518 ՌԴ ռուբլի 7.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 76.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.2 մլն ԱՄՆ դոլար:
Դիտումներ 681
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:
Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Ակցիայի շրջանակներում կգործեն նաև զեղչեր Visa քարտերի տարեկան սպասարկման վճարների գծով: