Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես ընտրել SMM մասնագետ՝ ձեր բիզնեսի համար. 5 խորհուրդ Smartology-ից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

09:11 , 28 Օգոստոս 2018

Արդյունավետ բիզնեսի հիմնական նախապայմաններից մեկը բիզնեսի ճիշտ կառավարումն է։ Ժամանակակից բիզնեսի համար նաև պարտադիր պայման է, որ ունենան ներկայացվածություն Սոցիալական Մեդիաներում (Facebook, Twitter, Linkedin, YouTube և այլն)։

Սովորաբար բիզնեսի սեփականատերը պրակտիկորեն ժամանակ չի ունենում զբաղվելու այնպիսի հարցերով, ինչպիսին է, օրինակ Սոցիալական մեդիաներում իր բիզնեսի էջի առաջխաղացումը։ Այդ բարդ, բայց պատասխանատու գործը իրենց ուսերին են վերցնում Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM /social media marketing) մասնագետները կամ գործակալությունները։

Ինչպե՞ս ընտրել լավ SMM մասնագետ, եթե ինքներդ չեք ցանկանում զբաղվել այդ գործոով։ Ինչպե՞ս հասկանալ՝ տվյալ մասնագետը տիրապետո՞ւմ է իր գործին, թե՞ պարզապես լավ «ֆոտոշոփ» գիտի, ինչպե՞ս ճիշտ համոզվել, որ նա լիարժեք տիրապետում է ձեր բիզնեսի նրբություններին, և վերջապես ճիշտ գնահատել, թե տվյալ մասնագետը կարո՞ղ է արդյոք կատարել իրենից պահանջվածը։ Smartology Digital Marketing Academy-ի համահիմնադիր Արտակ Հարությունյանը ներկայացնում է մի քանի պարզ քայլ, որոնց միջոցով հնարավոր է ճիշտ ընտրություն կատարել Սոց Մեդիա Մասնագետի հարցում։

Շատ կարևոր է ճիշտ հարցեր տալ մասնագետին հանդիպման ժամանակ։ Մասնավորապես, անհրաժեշտ է հարցնել, օրինակ, թե ունի՞ արդյոք բիզնես էջի առաջխաղացման մեթոդիկայի ու ռազմավարության մասին պատկերացում. առաջարկեք գոնե 1-2 շաբաթվա համար առաջարկել այդ պատկերացրած ռազմավարությունը՝ կոնտենտ պլանի տեսքով։ Եթե այդ մասնագետը առաջարկի 5 դրամով լայքեր գնել, ապա միանգամից ցույց տվեք դռան ուղղությունը։

Լավ SMM մասնագետը պետք է կարողանա իր ոլորտին վերաբերող վերլուծություններ անել։ Առաջարկեք վերլուծել Ձեր էջը, մրցակիցներին, ասել ուժեղ և թույլ կողմերը։ Իդեալական տարբերակը կլինի դասական SWOT վերլուծությունը, ու դրա համար առնվազն 2-3 օր ժամանակ տվեք տվյալ մարդուն/գործակալությանը։ Եթե այդքան ժամանակ չունեք, կարելի է հենց տեղում բացել ինտերնետում ձեզ հետաքրքրող էջն ու առաջարկել բանավոր վերլուծել. լավ ու փորձառու մասնագետը միանգամից կնկատի բացերը։ Սովորաբար SMM մասնագետին ընտրում են վերջին պահին` համարելով դա ոչ կարևոր և երկրորդական գործ, սակայն դա սխալ մոտեցում է։

Բովանդակության աղբյուրներին հատուկ ուշադրություն պետք է դարձնել։ Հարցրեք, թե տվյալ մասնագետը որտեղից է պլանավորում գտնել անհրաժեշտ բովանդակություն, եթե մինչ այդ մասին ինքը չի խոսել։ Եթե տվյալ մարդը հատուկ գեներատորներով որոնելու է թեմատիկ ամենավիրուսային բովանդակությունը և վերահրապարակելու է Ձեր էջում՝ ավելի լավ է հենց այդ պահին դադարեցնեք հետագա բոլոր բանակցությունները։ Ձեզ պետք է մարդ, ով «կփորփրի» համացանցը, կգտնի Ձեր բիզնեսի վերաբերյալ պետքական ու հետաքրքիր ինֆորմացիա, այն կհարմարեցնի Ձեր էջի ոճին ու մոտեցումներին և կստեղծի ունիկալ հրապարակումներ։

SMM մասնագետը պետք է նաև գովազդային համակարգերի հետ աշխատելու գիտելիքներ ու փորձ ունենա, որովհետև դուք բացի ձեր էջից տվյալ մասնագետին եք տրամադրելու ձեր «դրամապանակը»՝ գովազդային ակտիվության համար։ Հավաստիացեք, որ այդ անձը տիրապետում է գովազդի ստեղծման, կառավարման և օպտիմիզացիային բավականաչափ։ Անպայման հարցրեք գովազդի տեղադրման նախկին փորձի ու արդյունքների մասին թվային տեսքով (բիզնես էթիկայի մեջ չի մտնում հարցնել նախկին գովազդատուների անունները ու անվանական ցուցանիշները), թե, օրինակ, ինչքան է ստացվել իր մոտ միավոր կոնտակտը, միավոր «լիդի» գեներացիան կամ միավոր հավանումը։ Հարցրեք, թե ինչ գործոններ կազդեն այդ գնի վրա։ Եթե այս հարցին պատշաճ ուշադրություն չդարձնեք, ապա չզարմանաք, երբ ձեր բանկային քարտից մեկ օրում 1000 դոլար գնա, օրինակ, ճապոնացիներին Ձեր ռեստորանի (լոկալ բիզնեսի) էջի հավանման համար:

Նախանշեք թեստային ժամանակահատված, որի ընթացքում այդ մարդը կամ գործակալությունը կիրականացնի աշխատանքներ ու հստակ կկանխատեսի արդյունքներ։ Անպայման հավաստիացրեք, որ նույնիսկ թեստային ժամանակահատվածի համար պլանավորում եք վճարել (անվճար աշխատելու դեպքում դժվար թե մարդը առավելագույն ջանքեր գործադրի արդյունքի հասնելու համար)։ Թեստային ժամանակահատվածի համար իդեալական է 2-4 շաբաթը։ Երբե՛ք արդյունքը մի չափեք հավանումների կամ Follower-ների քանակով։ Աշխատանքի արդյունավետությունը չափելու համար հիմնվեք այլ ցուցանիշների վրա, օրինակ, հրապարակումների օրգանական հասանելիությունը (Organic Reach)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։