Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որոշ լցակայաններում թերի են լցրել բենզինը, որը նաև անորակ է եղել

Վերադարձ լուրերի բաժին

20:01 , 27 Դեկտեմբեր 2019

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս տարի ուսումնասիրություններ է կատարել մի քանի շուկաներում՝ ընդհանուր իրավիճակային պատկեր ունենալու համար: Կառույցն ուշադրության կենտրոնում է պահել բենզինի, դիզելային վառելիքի շուկաները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ բենզինի դեպքում կա գերիշխող դիրք ունեցող ընկերություն: Հայաստան հիմնական բենզին ներկրողը «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունն է, որից էլ հայկական ընկերությունները ձեռք են բերում բենզինն ու իրացնում շուկայում: ««Սի Փի Էս»-ը գերազանցում է բոլոր մնացած ընկերություններին»,-ասել է նա:

Դիզելային վառելիքի ոլորտում իրավիճակն ավելի լավ է: 2019 թվականին արդեն 18 ընկերություն իրականացնում է ներմուծում: Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ նրանց մասնաբաժինները բավական փոքր են:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ խնդիրներ են վեր հանել բենզալցակայանների հետ կապված: Նրանց մի մասը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Որոշ բենզալցակայանների տեղադիրքը, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանում: Դա ուղղակիորեն չի ազդում մրցակցության վրա, սակայն մի ընկերության կողմից այդ պահանջների պահպանումն ու մյուսի չպահպանելը բերում է անհավասար մրցակցության: Հանձնաժողովը հայտնաբերել է նաև թերլցումների ու որակի հետ կապված խնդիրներ: Տեղեկությունը փոխանցվել է գործընկեր կառույցին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: