Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

02:02 , 27 Դեկտեմբեր 2019

2019 թվականի համար ԿԲ-ն աճը գնահատում է 7.3-7.4 տոկոս: Այդ մասին կառավարության նիստում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ իրենք կիսում են Էկոնոմիկայի նախարարության գնահատականները: Ավելի վաղ ԿԲ գնահատականով՝ այս տարին պետք է փակվեր 7.2 տոկոս տնտեսական աճով:

«Տնտեսական աճի հիմքում ընկած ամենակարևոր գործոններից մեկն էլ պահպանվող և ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունն է, ցածր գնաճը, ֆինանսական կայունությունը և նվազող պետական պարտքը»,- ասել է ԿԲ նախագահը: Նրա խոսքով՝ սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների և տնտեսական աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ:

Վարչապետ նիկոլ Փաշինյանն ասել է, թե շատ կարևոր է արձանագրել, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում հատկապես՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Նրա խոսքով՝ սեպտեմբերին ունեցել ենք 7.5, հոկտեմբերին՝ 8, իսկ նոյեմբերին 10.1 տոկոս տնտեսական աճ: «Այսինքն՝ այս դինամիկան ինքնին շատ կարևոր է, և կարևոր է նաև արձանագրել, որ պետական բյուջեի հավաքագրումների առումով նույնպես մենք շատ էական և շոշափելի ցուցանիշներ ունենք»,- հավելել է Վարչապետը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: