Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2019 թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով

Վերադարձ լուրերի բաժին

22:41 , 25 Նոյեմբեր 2019

ՀՀ վիճակաագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. տասն ամիսների տնտեսական ցուցանիշները: Այսպիսով՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով։ Ամսական կտրվածքով՝ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 7.7%:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է ՎԿ հրապարակած տվյալներին: Ըստ աղբյուրի՝արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.8%-ով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 տրլն 644 մլրդ դրամ։ Շինարարության ծավալը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.5%-ով։ Տարվա առաջին 10 ամիսներին հանրապետությունում իրականացվել է 296.3 մլրդ դրամի շինարարություն:

Ծառայությունների ծավալը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ աճել է 15.1%-ով։ Շինարարության ծավալը՝ 1 տրլն 439 մլրդ դրամ։ Ներքին առևտրաշրջանառությունը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 8.9%-ով: Առևտրաշրջանառության ծավալը՝ 2 տրլն 566.3 մլրդ դրամ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6.5%-ով։ Արտաքին առեւտրի ծավալը՝ 6 մլրդ 418 մլն դոլար։ Ներմուծումն աճել է 6.2%-ով: Ծավալը՝ 4 մլրդ 273 մլն դոլար: Արտահանումն աճել է 7.2%-ով: Ծավալը՝ 2 մլրդ 145.1 մլն դոլար:

Միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-հոկտեմբերին կազմել է 178 714 դրամ։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 5.9%: 2019 հունվար-հոկտեմբերի միջին գնաճը 1.6% է, իսկ 12-ամսյա գնաճը՝ այս տարվա հոկտեմբերը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, 0.9%։

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: