Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

14:46 , 25 Օգոստոս 2020

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ.-ի հունվար-հուլիսին 2019թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 5.7%-ով։ Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության, ծառայությունների և արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում:

2020թ. հունվար-հուլիսի ցուցանիշներով շինարարության ոլորտի անկումը կազմել է 22.6%: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) նվազել է 9.3%-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 11%-ով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2020թ.-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.3%-ով, ընդ որում` արտահանումը նվազել է 6.4%-ով, իսկ ներմուծումը` 13.7%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 1.3%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5%-ով (187 հազար 224 դրամ), ընդ որում՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.7%-ով՝ կազմելով 165 հազար 813 դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 3.5%-ով՝ կազմելով 197 հազար 603 դրամ:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.7 տոկոսային կետով իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.1 տոկոսային կետով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: