Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 12,8 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 12,8 տոկոսով, իսկ հունվար-մայիսին 3,9 տոկոսով։ ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին 5 ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Հատկանշական է, որ մայիսին ապրիլի համեմատ արդեն տնտեսությունում ակտիվություն է նկատվում՝ 13,3 տոկոս, ինչը պայմանավորված է սահմանափակումների թուլացմամբ։ Մայիսին անկում է գրանցվել բոլոր ճյուղերի գծով, մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 27 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 18,4 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 19,4 տոկոսով։

Առաջին հինգ ամսվա կտրվածքով աճել է միայն արդյունաբերական արտադրանքի ծավալը և էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ մնացած ճյուղերի գծով անկում է գրանցվել։ Արտաքին առևտրաշրջանառության գծով անկումը մայիսին կազմել է 17,3 տոկոս, ընդ որում արտահանումը կրճատվել է 8,7 տոկոսով, ներմուծումը՝ շուրջ 22 տոկոսով։ Միջին ամսական աշխատավարձն աճել է 6,8 տոկոսով, իսկ գնաճը կազմել 1,2 տոկոս։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «ԹԻՄ»-ի համակենտրոնացումը թույլատրելու որոշումը

«ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը):