Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հաստատեց COVID-19-ի հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիները, որոնք առնվազն 85 օր աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ՝ 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 30-ը, և աշխատանքի չեն անցել մարտի 31-ից հունիսի 1-ը:

Նախարարի խոսքով՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Զ.Բաթոյանը տեղեկացրեց, որ այս աջակցությունից չեն կարող օգտվել նրանք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, նաև նրանք, ովքեր 2020-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել նույն կամ այլ գործատուի հետ, նաև նրանք, ովքեր հունիսի 1-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020-ի հունվարի 1-ից:
1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։