Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

25 տարում առաջին անգամ ԱՄՆ-ն չի շնորհավորել Ռուսաստանի օրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:03 , 14 Հունիս 2017

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է RIA Novosti գործակալությանը, որ երկար տարիներ ի վեր առաջին անգամ իրենք շնորհավորանք չեն ստացել ԱՄՆ իշխանություններից՝ կապված Ռուսաստանի օրվա հետ:

«Մենք կարող ենք հաստատել, որ ամերիկյան կողմից չի ստացվել շնորհավորանք Ռուսաստանի օրվա հետ կապված: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Եզրակացություններն արեք ինքներդ»,- հայտարարել է դեսպանատան ներկայացուցիչ Նիկոլայ Լախոնինը:

Ավելի վաղ գործակալության՝ դիվանագիտական շրջանակում աղբյուրները պատմել էին, որ 25 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը չի ստացել շնորհավորանք ամերիկյան կողմի կողմից:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Ռուսաստանը նշում է իր անկախության օրը: Այն կոչվում է «Ռուսաստանի օր»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները