Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

25 մլն դրամ՝ Տավուշի համայնքներում հրետակոծությունների հետևանքները վերացնելու նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

17:11 , 23 Հուլիս 2020

Կառավարությունը պահուստային ֆոնդից 25 միլիոն դրամ կհատկացնի Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարված դրությունը: Ըստ հաշվարկների՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին հասցվել է 150 միլիոն դրամի վնաս: Պապիկյանն ասաց, որ գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի ներկայացրած արդյունքների հիման վրա պետք է արագ վերականգնել հասցված վնասը:

«Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքը շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև ամբողջական գնահատման ավարտը: Նաև նախագծին կից ներկայացված է ցուցակը՝ ըստ համայնքների ու բնակիչներին հասցված վնասների»,- ասաց Պապիկյանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ արդեն յոթ տան վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ղուլարյանը տեղեկացրեց, որ տասը տուն էլ մաքրման աշխատանքների փուլում է: «Յուրաքանչյուր գյուղում կա մեկական առավել վնասված տուն: Կարծում ենք, որ պետք է առաջին հերթին Չինարիի տան վերականգնման աշխատանքներն իրականացվեն, որի ընտանիքը բազմազավակ է: Տասը հոգուց է բաղկացած՝ հինգ երեխա»,- ասաց Ղուլարյանը:

Վարչապետը նշեց, որ Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել են և եկել այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք այս օրերի ընթացքում՝ հուլիսի 12-ին և դրանից հետո, տեղի ունեցած դեպքերի հետևանքով ավերվել են և հնարավոր չէ վերականգնել, Կառավարությունը պետբյուջեի միջոցներով պետք է վերականգնի:

«Պարզվեց, որ դեպքերի ժամանակ այդ ավերված տներից մեկում ապրել է ընտանիք, և մենք հիմա այդ հարցը մաքսիմալ արագ կլուծենք: Մյուս երկու տների դեպքում մենք այլ մեխանիզմներով ուղղակի նաև կփոխհատուցենք սեփականատերերին: Մնացած հատվածներում տեղի կունենան վերականգնման աշխատանքներ, իսկ երկարաժամկետ առումով կնայենք, թե ինչպես ենք պատկերացնում այդ գյուղերի զարգացումը և առանձին նախագծով հանդես կգանք»,- ասաց վարչապետը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար:

Աշխատատեղերի թիվն ավելի է 13422-ով, աշխատավարձի ֆոնդը՝ շուրջ 11 մլրդ դրամով

Թվերը ներկայացվել են 2020-ի օգոստոսի և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: