Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

248 մլրդ դրամից՝ 236 մլրդ. 2018 թվականին կենսաթոշակների վճարմանն ավելի քիչ գումար կուղղվի

Վերադարձ լուրերի բաժին

13:29 , 06 Նոյեմբեր 2017

2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելու է 408.7 միլիարդ դրամ, որը գրեթե հավասար է 2017 թվականի բյուջետային հատկացումներին:

Այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ գումարից 236 միլիարդն օգտագործվելու է կենսաթոշակների համար: Նրա խոսքով՝ 2017 թվականին կենսաթոշակների համար նախատեսվող գումարը եղել է 248 միլիարդ, բայց հավաստիացրեց, որ կենսաթոշակները որքան եղել են, այնքան էլ պահպանվելու են։ Գումարի նվազումը պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի նվազմամբ։

Ինչ վերաբերում է նպաստներին, 2018 թվականի բյուջեի նախագծով այս ուղղությամբ նախատեսվում է 78.6 միլիարդ դրամ, ինչը գրեթե նույն է, որքան 2017-ին: Առողջապահության բանագավառին եկող տարի հատկացվելու է 80.1 միլիարդ դրամ, որը 5.1 միլիարդ դրամով պակաս է, քան 2017-ի բյուջեով հաստատված մեծությունն էր։ Ջանջուղազյանը, սակայն, հավաստիացրել է, որ նվազման արդյունքում շահառուներին մատուցվող ծառայությունների որակը չի վատանա, քանի որ «համոզմունք կա, որ ավելի փոքր բյուջեով կարելի է ավելի մեծ արդյունավետություն ապահովել»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը»

Վարչապետին ներկայացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2017 թ. հաշվետվությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գնել «Honor» սմարթֆոն և ստանալ գեղեցիկ համար

Առաջարկը գործում է ցանկացած մոդելի «Honor» սմարթֆոն գնելու դեպքում

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն