Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հարկային պարտավորություններն էլեկտրոնային եղանակով կատարելու նպատակով մեկնարկում է առևտրային բանկի ընտրության գործընթաց

Վերադարձ լուրերի բաժին

02:08 , 11 Դեկտեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածի համաձայն, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ: ՊԵԿ «ՀԱՐԿԱՏՈՒ 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առևտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի սահմանած պահանջներին համապատասխան: Բանկի ընտրության պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի` 16.04.2013թ․ «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» թիվ 102-Ն որոշման և Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված ընթացակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:

Բանկի ընտրության նախապայմաններ.
1. Անհրաժեշտ է ներկայացնել բանկային գործունեության իրականացման համար տրվող լիցենզիան, ինչպես նաև Arca, Master և Visa վճարային համակարգերին անդամակցելու իրավական հիմքերը:

2.Առևտրային բանկը պետք է ինտեգրվի ՀՀ ՊԵԿ «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգին (առավելագույն ժամկետ՝ տասը օր):

3.Առևտրային բանկը պետք է ապահովի էլեկտրոնային վճարման 3DSecure համակարգ (անվտանգության գործընթացը` համաձայն ԿԲ-ի 16.04.2013 թ. թիվ 102-Ն որոշման 121-րդ կետի 5-րդ ենթակետի):

4.Առևտրային բանկը պետք է սահմանի նվազագույն միջնորդավճարի չափը` հետևյալ սանդղակների համար` 0-50,000 դրամ, 50,000-100,000 դրամ կամ 100,000 և ավելի:

5.Առևտրային բանկը պետք է ապահովի վճարային տվյալների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը Կենտրոնական գանձապետարանին` մինչև բանկային հաջորդ օրվա ավարտը:

6. Առևտրային բանկը պետք է տրամադրի վճարային քարտերի ցանկը, որոնցով պետք է հնարավոր լինի կատարել վճարումներ (օր՝. Arca, Visa կամ Master):

7. Առևտրային բանկի և ՀՀ ՊԵԿ հետ համատեղ կնքված պայմանագրի շրջանակում պարտադիր վավերապայմաններից է այն, որ կնքված պայմանագրի ցանկացած պայման ենթակա է փոփոխման` միայն նախօրոք տեղեկացման և պայմանագրով փոփոխություն կատարելու դեպքում, իսկ 2 տարվա ընթացքում բանկի կողմից տրամադրված վավերապայմանները չեն կարող ենթարկվել վատթարացման:

Առևտրային բանկի ընտրության և ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին ստուգելու նպատակով անհրաժեշտ է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հրապարակման օրվանից առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, առևտրային բանկերը համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարություն` Մ. Խորենացի 7 հասցեով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները։ Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020 թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։

Նոր սրացում Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։