Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար

Վերադարձ լուրերի բաժին

17:37 , 28 Նոյեմբեր 2019

Յունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար: Recognition Award-ի մասնակիցների պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 27-ին՝ Երևանում:

2019 թ.-ի նոյեմբերի վերջին Յունիբանկի թողարկած քարտերի քանակը կազմել է ավելի քան 380 000, որից 191 000-ը` Visa քարտերն են: Բանկն ունի 120 բանկոմատ և 226 POS-տերմինալ: «Visa-ի մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի արդյունավետ աշխատանքի մասին: Մենք ակտիվ զարգացնում ենք Հայաստանում անկանխիկ վճարումների ուղղությունը` հաճախորդներին տրամադրելով արագ և ժամանակակից սպասարկում: Մենք ձգտում ենք, որ մեր քարտերով հնարավոր լինի կատարել անհրաժեշտ գործարքները ցանկացած վայրից: Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք մոբայլ հավելվածի ծառայությունների ցանկը, այդ թվում հնարավորություն ընձեռելով` կատարել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Յունիբանկը թողարկում է Visa բազմարժութային քարտեր, այդ թվում` Visa Infinite, որը հնարավորություն է տալիս օգտվելու միջազգային բժշկական, ապահովագրական և կոնսյերժ ծառայություններից: Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին էապես մեծացնել քարտերի թողարկման ծավալները, բարելավել սպասարկման որակը, ինչպես նաև ընդլայնել քարտային գործիքների տեսականին: Այսօր Յունիբանկում կարելի է ձևակերպել քարտային վարկեր` հատուկ մշակված հաճախորդների կոնկրետ խմբերի պահանջմունքների հիման վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

Կարևոր են ռազմավարությունները

Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը: