Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

16:17 , 24 Սեպտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան մասնակցելու Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին:

Փոխվարչապետը կարևորել է Չինաստանի առևտրի փոխնախարարի մասնակցությամբ այսօր Երևանում կայացած հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները իրացնելու այն մեծ ներուժը, որ կա երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Փոխվարչապետը ներկայացրել է այն բոլոր հնարավորությունները, որ ընձեռում է Հայաստանը գործարարների համար՝ անդրադառնալով մեր երկրի տարանցման ներուժին և առավելություններին: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ նաև երկու երկրների բիզնես կապերի և շփումների զարգացման գործում:

13955_am_2
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությանը, այնպես էլ Հայաստանում մեծ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարևորությանն ու դրանց տարածաշրջանային բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այսուհետ Հայաստանի և Չինաստանի միջև շփումները կակտիվանան և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: