Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

24.01.2020: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

22:36 , 24 Հունվար 2020

2020 թ. հունվարի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: Ըստ կենտրոնական դրամատան տվյալի՝ 2019 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.5%-ի դիմաց, ինչի արդյունքում տարին ամփոփվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով։

Արտաքին հատվածում տնտեսական անորոշությունների նվազմամբ և առանձին հումքային և պարենային ապրանքների առաջարկի գործոններով պայմանավորված՝ միջազգային շուկաներում արձանագրվել է գների որոշակի աճ։ Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դեռևս համեմատաբար ցածր են, ինչին համապատասխան թույլ է մնում նաև համաշխարհային պահանջարկը: Ընդհանուր առմամբ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չի ակնկալում:

Խորհուրդն արձանագրել է, որ չորրորդ եռամսյակում ևս գրանցվել է բավական բարձր տնտեսական ակտիվություն, որի ներքո տնտեսական աճի տարեկան գնահատականները կգերազանցեն նախկին սպասումները։ Ներքին պահանջարկի աճը նույնպես գնահատվում է բարձր՝ հիմնականում մասնավոր սպառման աճի պատճառով, ինչին շարունակում է նպաստել խթանող դրամավարկային քաղաքականությունը։ 2019 թ-ի չորրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը գնահատվում է խթանող և ակնկալվում է, որ այն կպահպանվի նաև այս տարվա ընթացքում, իսկ չափը մեծապես կախված կլինի իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքից։

«Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի զարգացումները և հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ազդեցությունը, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում»,-նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: Առկա են գնաճի կանխատեսված հետագծից շեղման երկկողմանի ռիսկեր, որոնց դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: