Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

24 մլն դոլարի վարկը «փչացրեց» Ամերիաբանկի ֆեյսբուքյան վարկանիշը

Վերադարձ լուրերի բաժին

12:45 , 01 Դեկտեմբեր 2016

Նոյեմբերի 4-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Լիդիան Ամենիա» ընկերությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամուլսարում շինարարությունը սկսվել է այս տարի, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

Այս լուրը բուռն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում։ Բնապահպան ակտիվիստները, որոնք դեմ են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը, խիստ քննադատության ենթարկեցին Ամերիաբանկին՝ Ամուլսարի նախագիծը սկսելու համար։

Քննադատությունից բացի, նրանք կոչ են անում Ամերիաբանկի հաճախորդներին փակել իրենց հաշիվները այս բանկում և հրաժարվել բանկի ծառայություններից։

Զուգահեռաբար, ակտիվ արշավ է սկսվել Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի դեմ։

Ինչպես հայտնի է, ֆեյսբուքում գործում է էջերի վարկանշման համակարգ։ Յուրաքանչյուր էջի վարկանիշը գնահատվում է 1-ից 5 միավորով, որը ձևավորվում է էջի այցելուների գնահատականների հիման վրա։

Մինչև նոյեմբերի 24-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջը գնահատել էին մոտ 250 օգտատերեր, և էջի վարկանիշը 4-ից բարձր էր։

Նոյեմբերի 24-ից հետո (հատկապես վերջին 2 օրերի ընթացքում) ավելի քան 185 հոգի այցելել են Ամերիաբանկի էջ և գնահատել այն ամենացածր՝ 1 միավորով։ Արդյունքում, բանկի էջի վարկանիշը նվազել է և հասել 2 միավորի։ 1 գնահատողները իրենց մեկնաբանություններում նշել են, որ իրենց քայլը պայմանավորված է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման որոշմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել