Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի Հանրապետությունն, ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության, թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր։ Արժեթղթերն ունեն 10 տարի մարման ժամկետ և 3.95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը:

«Մենք նախաձեռնում ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի գրավիչ ներդրումային գործիքները հասանելի դառնան հայաստանյան ներդրողներին։ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած դոլարային պարտատոմսերը հենց այդպիսի գործիք են։ Լինելով շատ գրավիչ՝ դրանք պետք է հասանելի լինեն ոչ միայն օտարերկրյա, այլ նաև մեր ներդրողներին՝ մեր հարթակի միջոցով»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«2020-ին կիրականացնենք մի շարք նախաձեռնություններ, որպեսզի ընդլայնենք տարբեր ֆինանսական գործիքների հասանելիությունը հայաստանյան ներդրողների համար»,- հավելել է նա։

«Ողջունում ենք Հայաստանի ֆոնդային բորսայի հրաշալի քայլը եվրապարտատոմսերի գնանշման և եվրապարտատոմսերով գործառնություններ իրականացնելու ուղղությամբ: Սա առաջին հերթին կարևորում ենք հասարակության համար կառավարության պարտքային ևս մեկ գործիք հասանելի դարձնելու առումով»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկն իրականացվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Դեպոզիտարիայի գործընկեր Clearstream Banking Luxemburg-ի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի Հանրապետության ներդրողների համար։ Եվրապարտատոմսերի առաջին ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 2014 թվականին։ Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան:

RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Visa Chatbot  և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին: