Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Վերադարձ լուրերի բաժին

09:55 , 24 Սեպտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։

Ընտրության իրավունք ունեցող 848 346 անձանցից ընտրությանը մասնակցել են 370 365-ը (մասնակցությունը՝ 43.66%)։

Ամենաշատ ձայները հավաքել է Իմ քայլը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ՝ 297 109 ձայն կամ ընտրությանը մասնակցածների 81.1%-ը։

Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 25 216 ձայն կամ 7%։

Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 112 մարդ (5%)։

Մնացած ուժերը 2%-ից պակաս քվեներ են ստացել։

elections-tot

Ըստ նախնական արդյունքների, մայրաքաղաքի ավագանիում տեղ կգտնեն 3 ուժեր՝ Իմ քայլը, ԲՀԿ և Լույս դաշինք։

Ավագանու 65 տեղերը կբաշխվեն հետևյալ կերպ՝

Իմ քայլը՝ 57 մանդատ,

ԲՀԿ՝ 5 մանդատ,

Լույս դաշինք՝ 3 մանդատ։

Ստորև ներկայացված են նաև ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների։ Ինչպես տեսնում եք, մեծ տարբերություններ չկան:

elections-v-sh

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: