Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

220 մլն դրամով ավելի շատ տուրք՝ Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

22:40 , 03 Հունիս 2019

2019 թ. մայիսին Երևանի վարչական շրջաններում տեղական տուրքերի գանձումները ստուգելու նպատակով հսկողություն է իրականացվել գրեթե 600 օբյեկտում: Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ստուգումների արդյունքում առևտրի և սպասարկումների ոլորտում տեղական տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 220 մլն դրամով: Առանց թույլտվության գործունեություն իրականացնելու մոտ 120 դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ, իսկ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար՝ 74: Շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 20 արձանագրություն:

Մայիսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 730 հազար 559 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ շարժակազմերի քանակի ավելացման և կատարված ժամանակացույցի փոփոխության արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 30 հազար 712 ուղևորով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կոռուպցիան նվազել է

Սակայն պետական ապարատի արդյունավետությունը չի բարձրացել: Այդ մասին ասել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Կենտրոնական բանկը գնել է ևս 10 միլիոն դոլար

Մոտ երկու ամսվա ընթացքում գնված արտարժույթի ծավալը մոտեցել է 58 միլիոնի:

Պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են

Տնտեսագետ պատգամավորը սեփական հաշվարկներով եզրկացարել է, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել են մշակող արդյունաբերությունը և ֆինանսական/ապահովագրական գործունեությունը: