Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

17:33 , 22 Նոյեմբեր 2019

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը b4b.am-ին է տրամադրել կառույցի ղեկավար Արթուր Ջավադյանի ուղերձը՝ բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է՝

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Նոյեմբերի 22-ն արդեն կայացած, ավանդույթներ թելադրող օր է բանկային ոլորտի աշխատակիցների համար: Ուղիղ քսանվեց տարի առաջ ներդրված ազգային արժույթը շարունակում է բարձր վստահություն վայելել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում:
Փաստ է նաև, որ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը կայացած ինստիտուցիոնալ հանրույթ է, որը հպարտության զգացում է առաջացնում համակարգի բոլոր աշխատակիցների շրջանում։ Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից։
Մեր բոլորի շարունակական ջանքերի, նոր գիտելիքների և հմտությունների սերտման միջոցով է պայմանավորվելու համակարգի հաստատուն զարգացումն ու կայունությունը:
Բարձր ենք գնահատում և խորին երախտագիտություն հայտնում բանկային աշխատակցին՝ ում հետևողական աշխատանքի արդյունքն է ներկայիս կայացած բանկային համակարգն ու պետականության կարևորագույն խորհրդանիշներից հանդիսացող ազգային արժույթը:
Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն անձնական կյանքում:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով

Չնայած տասը ամսվա կտրվածքով տնտեսական հիմնական ցուցանիշները նվազել են, սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին մի շարք ոլորտներում արձանագրվել է որոշակի աճ: Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 3.2 տոկոսով, շինարարությունը՝ 3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.2 տոկոսով:

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք:

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։