Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր

Վերադարձ լուրերի բաժին

00:20 , 22 Մայիս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր՝ արտոնյալ պայմաններով, պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում: Վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են ձևակերպել ուսանողական վարկեր հետևյալ արտոնյալ պայմաններով՝

• Տարեկան տոկոսադրույք` 6% կամ 7%, կախված առաջադիմությունից*,
• Վարկի ժամկետ` 3 ամսից մինչև 10 տարի,
• Մեկ ուսումնական տարվա համար վարկի գումար՝ 50,000 ՀՀ դրամից մինչև 700,000 ՀՀ դրամ,
• Վարկի առավելագույն գումար ուսման ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2,8 մլն. ՀՀ դրամ,
• Միջնորդավճարներ նախատեսված չեն:

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ Կառավարության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի բնակչությանը, ստեղծված հատուկ միջոցառումների շրջանակում հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկեր և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020 թ. վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով (կախված առաջադիմությունից):

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում: Ուսանողական վարկեր կարող են ձևակերպել 16-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Պարտադիր պայման է ուսանողի ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորությունը: Վարկառուի (ուսանողի) կողմից եկամուտների ներկայացում չի պահանջվում, բավական է երաշխավորի եկամուտների առկայությունը, իսկ եկամտի բավարար չլինելու կամ բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:
Փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 6.17%-7.33%:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ուսանողական վարկերի պայմանների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: