Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020 թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողներն ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:
Ցանկի առաջին հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան»՝ 17,773,025,000 դրամ ընդհանոյւր մուտքերով: 2020 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբոկո»-ն է՝ 15,323,439,000 դրամ ընդհանուր մուտքով: Առաջատար հարկատուների տասնյակի երրորդ դիրքում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը՝ 5,378,851,000 դրամ մուտքերով: Չորրորդ տեղում է «Սիփիէս օիլ» ընկերությունը՝ 4,341,572,000 դրամ մուտքերով: Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը՝ 3,895,982,000 դրամ մուտքերով:

Առաջատար տասնյակի վեցերորդ դիրքում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ընկերությունը կատարել է ընդհանուր 3,479,534,000 դրամի մուտքեր: Յոթերորդ հորիզոնականում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 3,462,060,000 դրամ մուտքերով: Ութերորդ դիրքում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 3,383,245,000 դրամ մուտքերով: Ցանկի իններորդ անունն է «ՖԼԵՇ»-ը: Ընկերությունը կատաել է 3,179,923,000 դրամի մուտքեր: Առաջատար տասնյակը եզրափակում է «Ակվիլոն թրեյդ»-ը՝ 2,972,097,000 դրամ մուտքերով:

Ցանկից պարզ է դառնում, որ 2020 թ. առաջին եռամսյակի 10 խոշոր հարկատուներից 2-ը «Գրանտ տոբակո»-ն «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը պատկանում են «Գրանդ հոլդինգ»-ին: Ընդհանուր առմամբ, տասնյակում կա երեք ծխախոտագործական ընկերություն: Հանքարդյունաբերական ընկերություններից առաջատար տասնյակում է միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Եվս մեկ խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություն՝ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, գտնվում է 11-րդ հորիզոնականում՝ 2,769,864,000 դրամ մուտքերով: Հեռահաղորդակցությանն ոլորտից միայն «ՄՏՍ Հայաստան»-ն է հայտնվել խոշոր հարկատուների տասնյակում: Մյուս երկուսը՝ «Յուքոմը» (մուտքերը՝ 1,961,822,000 դրամ) և «Վեոն Արմենիան» (մուտքերը՝ 1,918,361,000 դրամ) գտնվում են համապատասխանաբար 16-րդ և 17-րդ հորիզոնականներում:

Ամբողջական ցանկը հասանելի է «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: