Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար/պարգևավճար:
Ներկայիս դրությամբ Բանկը ապառիկ վարկավորման շրջանանկներում վճարել է իր հաճախորդներին ավելի քան 28 մլն ՀՀ դրամի պարգևավճար, և տվյալ առաջարկը շարունակում է գործել բոլոր այն հաճախորդների համար, ովքեր կօգտվեն Բանկի ապառիկ վարկավորումից, անվճար կմիանան “Սուպերդրույք” ծառայությանը և պատշաճ կերպով կկատարեն ամենամսյա վարկային վճարումները (առնվազն՝ 6 ամիս):
Վերադարձման ենթակա պարգևավճարը հաշվարկվում է ըստ փաստացի վարկի մարման ժամկետի: Պարգևավճարը վճարվում է հաճախորդին վարկի մայր գումարի տոկոսի տեսքով (մինչև 20%) վարկի վերջնական մարման ժամանակ:
Ապառիկ վարկավորման պայմանների և “Սուպերդրույք” ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում : Ինչպես նաև մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Դիտումներ 1401
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: