Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկում է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն

Վերադարձ լուրերի բաժին

20:13 , 23 Մարտ 2020

Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն: Առաքումն իրականացվում է անվճար: Սպասարկման շրջիկ կենտրոնն իրականացնելու է Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի միջոցով ձևակերպված պատվերների առաքում՝ Երևանի տարածքում: Առաքվելու են հեռախոսներ, Wi-Fi երթուղիչներ, աքսեսուարներ ու նաև՝ SIM քարտեր: Առաքումը կիրականացվի երկուշաբթի օրվանից (23.03.2020):

Սարքերն առաքումով պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ , ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետև հաճախորդի հետ կապ կհաստատվի և նրան կուղղորդեն դեպի այն վայրը, ուր ժամանելու է սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաև ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար: Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Բջջային սարքերի ապառիկ վաճառք հասանելի չի լինելու: Գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:

Սպասարկման շրջիկ կենտրոնը կազմակերպվել է հատուկ կահավորված և Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա: Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-16:00, երկուշաբթիից` շաբաթ):

Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ: Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ոստիկանությանն ավելացել է նաև ԱԱԾ-ն

Տեղի է ունեցել պարետատան նիստը:

01.04.2020 թ.: Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և դիմումների գույքագրումը շարունակվում է:

COVID-19: 01.04.2020 թ.: Տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ

Ընդհանուր գումարը՝ 822 միլիոն դրամից ավելի: Մուտքերի քանակը՝ 3100-ից ավելի: