Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

22-ամյա երիտասարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերով ապրանքի հափշտակություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:58 , 28 Օգոստոս 2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի 22-ամյա բնակիչը, 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՄՆ-ում և Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ընկերությունների ինտերնետ խանութներից պատվիրել է ապրանքներ՝ որպես վճարման եղանակ օգտագործելով համացանցից ձեռք բերած, այլ անձանց քարտային հաշվեհամարներում առկա դրամական միջոցները՝ հափշտակելով ընկերությունների կողմից առաքված խոշոր չափերով՝ ընդհանուր 635,164 ՀՀ դրամին համարժեք 1316 ԱՄՆ դոլար արժողության ապրանքներ:

Մասնավորապես, 22-ամյա երիտասարդը 2017թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին համացանցից ձեռք է բերել բազմաթիվ անձանց բանկային քարտերի տվյալներ: Այնուհետև՝ 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Երևան քաղաքում գտնվող իր բնակարանից, որպես էլեկտրոնային վճարման եղանակ, մուտքագրել է ձեռք բերած հիշյալ բանկային քարտերի տվյալները և դրանց հաշվեհամարներում առկա դրամական միջոցների փոխանցմամբ պատվիրել ապրանքներ ու այդ կերպ հափշտակել իր անվամբ ընկերություններից առաքված ապրանքները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճ է ակնկալում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ

«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ»

«Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: