Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Յունիբանկն ընդլայնել է բջջային հավելվածի հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

12:06 , 14 Հոկտեմբեր 2019

Յունիբանկը թարմացրել է բջջային հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով նոր հնարավորություններ բանկից դուրս արագ ու հարմարավետ սպասարկվելու համար: Հաճախորդներին արդեն հասանելի է գործարքները կրկնելու գործառույթը, որը հնարավորություն է տալիս մեկ-երկու հպումով կատարել վճարումները: Բացի այդ, հավելվածում ավելացել են նոր ծառայություններ: Հենց հեռախոսից կարելի է կատարել Յունիստրիմ փոխանցումներ, ինչպես նաև ստուգել կենսաթոշակային հաշվի մնացորդը:

«Այսօր ժամանակակից բանկը պարտավոր է հաճախորդին առաջարկել իր հաշիվների շուրջօրյա կառավարման հնարավորություն և չսահմանափակել բանկային սպասարկումը մասնաճյուղերի տարածքում: Ինչի՞ համար ենք մենք հաճախ բանկ այցելում: Որպեսզի մարենք վարկերը, կատարենք փոխանցումներ, համալրենք ավանդը կամ էլ կատարենք վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների համար: Բոլոր նշված գործարքները կարելի է կատարել առանց տանից դուրս գալու՝ ձեր հեռախոսում ընդամենը մի քանի կոճակ սեղմելով: Մենք կշարունակենք մոբայլ հավելվածի զարգացումը` հիմնվելով մեր հաճախորդների կարծիքների և նախասիրությունների վրա»,- ասել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Հաճախորդների պահանջարկը ՅունիՄոբայլ հավելվածի նկատմամբ գնալով աճում է: Այս տարի հավելվածից օգտվող հաճախորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է գրեթե երեք անգամ: Յունիբանկի մոբայլ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 51 մասնաճյուղերից որևիցե մեկը և դիմում ներկայացնել: Ծառայությունը տրամադրվում է անվճար: Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ PlayMarket-ից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: