Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

213.8 մլրդ դրամի խաղադրույք՝ 9 ամսում. Շահումով խաղերի ոլորտը Հայաստանում սրընթաց աճում է

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 01 Նոյեմբեր 2018

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գործող բուքմեքերական ընկերությունների կողմից ընդունվել է 213.8 մլրդ դրամի խաղադրույք, ինչը 45%-ով շատ է 2017 թվականի հունվար-սեպտեմբերից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Ընդհանուր առմամբ, շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը աճել է 35.6%-ով ու կազմել 267.3 մլրդ դրամ։ Այդ թվում, խաղատների շրջանառւթյունը հունվար-սեպտեմբերին կազմել է 53.5 մլրդ դրամ՝ աճելով 8.9%-ով։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շահումով խաղերի կշիռը ծառայությունների մեջ գերազանցել է ֆինանսական ոլորտի ծառայություններին (21.9%-ը՝ 21%-ի դիմաց)։

Հատուկ նշենք, որ 213.8 մլրդ դրամը միայն  հայաստանցիների կատարած խաղադրույքները չեն՝ ՀՀ բուքմեքերական ընկերությունները նաև արտասահմանից են օնլայն խաղադրույքներ ընդունում։ Չնայած մյուս կողմից՝ Հայաստանից էլ շատերը օնլայն խաղում են արտերկրի օնլայն բուքմեքերների կայքերի միջոցով։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: