Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը և Արցախը՝ «MITT 2016» զբոսաշրջային ցուցահանդեսին

Վերադարձ լուրերի բաժին

13:20 , 23 Մարտ 2016

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող «MITT 2016» զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 1800 ընկերություններ 192 երկրից: Այս մասին տեղեկացնում է  Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

«MITT»-ն աշխարհի 5 խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է: Անցած տարի «MITT՛2015»-ի արդյունքում Հայաստանը ներկայացնող  14 զբոսաշրջային ընկերությունները 43 պայմանագիր են կնքել և սպասարկել հավելյալ 23 զբոսաշրջային խումբ: Նման հաջողությունները «MITT»-ը շատ լավ հարթակ են դարձնում Հայաստանի ու Արցախի զբոսավայրերի առավելությունները ներկայացնելու համար և ուղղված են ամրապնդելու ու խթանելու Հայաստանի և Արցախի՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկրի կայուն և զարգացող վարկանիշը: Ցուցահանդեսը նաև մասնավոր հատվածի համար լավ հարթակ է գործարար կապերի հաստատման, գործընկերների ու հաճախորդների հետ նոր պայմանագրերի կնքման, ինչպես նաև ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար: Մեր մասնակցությունը նպատակ ունի առավելագույնս իրացնել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը »,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանը և Արցախը ներկայացնող ընկերություններն են՝ «Ջի2էյ», «Վարդանուշ Գրէնդմա», «Ամթրավել», «Վիզավի Տուր», «Ինտուր», «Օպերա Տուր», «Արմենիա Թրավել + Մ», «Լոռե Գրուպ», «Թուֆենկյան Հոսփիթալիթի», «Արմենիա Մարիոթ», «Արարատ Տուր», «Վիվառո Գեյմ», «Պանորամա Ռեսորթ», «Ջերմուկի Նոր Կյանք»։ Զբոսաշրջային ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցում և գործարար առաջարկներ են ներկայացնում հյուրանոցային, ավիացիոն, առցանց ամրագրման բիզնեսը ներկայացնող ընկերություններ:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: