Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

00:19 , 21 Նոյեմբեր 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի ու «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի թիմի հետ քննարկել է Ծրագրի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն գոհունակություն են հայտնել վերջին ամիսներին իրականացման մասով գրանցված նկատելի առաջընթացի կապակցությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ սահմանված նպատակները և գործողությունները համահունչ են կառավարության տնտեսական զարգացման առաջնահերթությունների հետ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման և տարածքային զարգացման հնարավորությունների ընդլայնման առումով:

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին․ ՀԲՄ

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: