Invalid username or password
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» ուսանողական դասընթացների շարքը: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծել է. «Ֆինանսական գրագիտությունը ֆինանսական գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և վերաբերմունքի համակցումն է, որն անհրաժեշտ է անձնական ֆինանսների կառավարման գործում ճիշտ որոշումներ կայացնելու և բարեկեցություն ապահովելու համար: Եվ առաrվել արդյունավետ է, որ այս ընկալումը մարդու մոտ առավել արմատավորվի դեռևս ուսանողական տարիքում»:
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների մասնակցությամբ Երևանի Անգլիական այգում կազմակերպված դասընթացների առաջին օրվա օրակարգում ներառվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանի դասախոսությունը՝ «Բանկը իմ առաջին 5 հավելվածների շարքում» թեմայով, ինչպես նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ – Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանի դասախոսությունը՝ պարտատոմսերի և բանկային ավանդի ընդհանրությունների ու առանձնահատկությունների վերաբերյալ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների մասնակցությամբ կազմակերպված ուսուցողական այս միջոցառման երկրորդ օրվա օրակարգում նախատեսվել են «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ի թվային ուղիներով վաճառքների բաժնի ղեկավար Հրաչյա Պապիկյանի և մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի դասախոսությունը վճարային քարտերի և դրանց կիրառելիության մանրամասների վերաբերյալ, ինչպես նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանի դասախոսությունը «Ի՞նչ է հեռահար բանկինգը» թեմայով:
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը դասընթացների առաջին օրվա բացման արարողթյան շրջանակներում իր շնորհակալական խոսքն է հղել կազմակերպիչներին՝ Հայաստանի բանկերի միությանը և առևտրային բանկերին, հետաքրքիր և բովանդակալից միջոցառում իրականացնելու համար: Բանախոսները պատասխանել են նաև ուսանողների կողմից բարձրացված տարբեր հարցադրումներին և տրամադրել անհրաժեշտ պարզբանումներ:
Մասնակիցները բարձ են գնահատել իրականացվող ծրագրի արդյունավետությունը և ընդգծել, որ բացօթյա այս դասընթացների գաղափարն ու թեմաների ընտրությունը մեծագույն հետաքրքրությամբ և ոգևորությամբ են ընդունվել ուսանողների կողմից:
Առաջիկայում շարունակվելու են Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրով նախատեսված միջոցառումները:
Դիտումներ 580
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: