Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են

Վերադարձ լուրերի բաժին

13:13 , 20 Սեպտեմբեր 2019

«Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ ունեն մոտ 47 մլրդ դրամ հարկային չմարած պարտավորություն: Այդ մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ նախագծով նախատեսվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նա հետաքրքրվեց, թե այդ տնտեսավարողներից քանիսն ու որքան ապառք (սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար) ունեն ՊԵԿ-ին:

«Ժամկետնանց պարտքերը, որոնք ակնկալվում է, որ կվերադարձվեն, 1.4 մլրդ դրամ է: Կա նաև մոտ 47 մլրդ պարտավորություն, որը պատկանում է երկու տնտեսավարողների, որոնք սնանկության վարույթում են: Մեկը «Նաիրիտ» գործարանն է, մյուսը՝ «Արմավիա» ընկերությունը: Այն ավելի քան 50 մլրդը, որ նախատեսում ենք կվերադարձնել հարկ վճարողներին, այս երկու խոշոր ընկերությունները չեն ստանա»,-ասաց Անանյանը:

Նախագծով նախատեսվող 56 մլրդ դրամից շուրջ 5.3 մլրդ դրամը պատկանում է սնանկության վարույթում գտնվող 181 կազմակերպությունների, որոնցից վերոնշյալ երկուսը պետությանը պարտք են մոտ 47 մլրդ: 10 մլրդ դրամ պարտք է «Նաիրիտ»-ը, 37 մլրդ դրամ՝ «Արմավիա»-ն: Անանյանը շեշտեց՝ նախատեսում են շուրջ 50 մլրդ դրամ վերադարձնել՝ ակնկալելով, որ 1.4 մլրդ հարկեր վճարելու տեսքով հետ է գալու:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: