Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2048 խաղը՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների տարբերակով

Վերադարձ լուրերի բաժին

16:03 , 24 Փետրվար 2017

2048 հայտնի խաղը արդեն կարելի է խաղալ՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին հարմարեցված տարբերակով։

2048-ը տրամաբանական խաղ է, որտեղ իրար հավասար զույգ թվերը (2-ից սկսած) պետք է միացնել իրար այնքան ժամանակ, մինչև 16 վանդակներից բաղկացած դաշտը լցվի։

2018-ի ընտրական տարբերակում՝ ELECTION 2048-ում, թվերի փոխարեն հանդես են գալիս առանձին կուսակցությունների թեկնածուները։

Սկզբում ընտրում եք կուսակցությունը, որից հետո սկսում եք խաղալ։

Յուրաքանչյուր կուսակցության համար վերցված են համամասնական ցուցակի առաջին 10 համարները։ Նվազագույն միավորը՝ 2, կուսակցության լոգոն է, 10-րդ համարը գնահատված է 4 միավոր, 9-րդ համարը՝ 8 և այդպես շարունակ։ Բացառություն են կազմում միայն Ազատ դեմոկրատները (լոգոյի փոխարեն Րաֆֆի Հովհաննիսյանն է, որովհետև նա 11-րդ համարն է) և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որտեղ բոլոր միավորների փոխարեն կուսակցության դրոշն է, 2048-ի փոխարեն՝ կուսակցապետը։

Խաղի համահեղինակներն են Իշխան Գևորգյանը (iOs տարբերակ) և Արա Բադալյանը (Android տարբերակ)։ Այս պահին խաղը հասանելի է միայն Android տարբերակով, իսկ iOS-ը հասանելի կլինի մի քանի օրից։

Խաղի հեղինակները B4B.am-ին փոխանցեցին, որ իրենց նպատակը ուսուցողական է։ Այսինքն՝ այն թույլ կտա ոչ միայն լիցքաթափվել, այլ հստակ տեղեկացվել՝ որ կուսակցություններն են մասնակցում ընտրություններին և ինչ թեկնածուներով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։