Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«2023-ին ներդրումների ծավալը կհասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոսի»,- Տիգրան Խաչատրյան

Վերադարձ լուրերի բաժին

15:11 , 08 Փետրվար 2019

Կառավարության ծրագրով 2023 թվականին ներդրումների ծավալը պետք է հասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոս մակարդակի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա համաշխարհային համեմատականում կարևոր նախապայման է, որն ապահովում է աճի կայուն հիմքեր, իսկ ներկայումս այդ մակարդակը մոտավորապես 18-19 տոկոսի սահմաններում կլինի: Մեր ցանկությունն է, որ այնպիսի պայմաններ ապահովենք, որ աճն էապես ավելի բարձր լինի, բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք, հիմքը ներդրումներն են: Եթե կառավարությանը հաջողվի կայունացնել ներդրումները նշված միջակայքում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ հաջողվի, վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակաշրջանում ավելի բարձր կլինի»,- ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնյակագործներն անհանգստացած են արտահանման կրճատմամբ: Նրանք դիմել են վարչապետին

Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հետ հերթական հանդիպումից հետո որոշել են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք անհանգստացած են այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով: b4b.am-ի հաղորդմամբ՝ գործարարներն ահազանգում են, որ այն արդեն ունեցել է բացասական ազդեցություններ՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչև արտաքին շուկայում […]

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, […]