Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ ԿԲ-ն պարզաբանում է ներկայացրել բանկային գաղտնիքին առնչվող օրենսդրական փոփոխության առնչությամբ

Վերադարձ լուրերի բաժին

00:56 , 14 Սեպտեմբեր 2019

ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է մեծ աղմուկ հանած և Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ Հայաստանի գլխավոր դրամատան՝ նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ:

ԿԲ տարածած հաղորդագրության մեջ նշել է.

«Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորև նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ.

1. Բացառապես դատարանի պատճառաբանված և հիմնավորված որոշմամբ,
2. Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում,
3. Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ,
4. Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղեկալի կողմից հաստատված միջնորդությամբ,
5. Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:

Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը, իսկ նախատեսվող կարգավորումը գործող կարգավորման համեմատությամբ մեղմացում չէ։

Կենտրոնական բանկը հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման, ինչպես նաև երկրում ֆինանսական կայունության ապահովման գործում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով

Հատուկ առաջարկ ՎԻվա-ՄՏՍԻ-ից՝ ստիկերներով արտահայտվել գերադասողների համար:

ՊԵԿ-ը կանխել է թմրանյութի տեղափոխման հերթական փորձը

Իրանի քաղաքացին փորձել է դեպի Ճապոնիա արտահանվող ուղեբեռում տեղափոխել ավելի քան 5 կգ «մեթամֆետամին»:

17.01.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 13.6 մլն ԱՄՆ դոլար: