Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2021-ին կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ

Վերադարձ լուրերի բաժին

Համաշխարհային տնտեսության կանխատեսմամբ՝ ենթադրվում է, որ 2020-ը կավարտվի 4.4 տոկոս տնտեսական անկմամբ՝ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թ. նախնական քննարկումների ժամանակ։

«Մեզ մտահոգող և մեր տեսակետից որպես երկիր, ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար հունիսին արված կանխատեսումը համեմատաբար բարելավվել է հոկտեմբերին։ Եթե հունիսին կանխատեսվում էր, որ անկումը ՌԴ-ում այս տարի կլինի 6.6 տոկոս, ապա հոկտեմբերին այն վերնայվել է՝ կազմելով 4.1 տոկոս, բայց պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ի դեպքում 2021 թվականի համար աճի ցուցաիշն է նվազեցվել։ Եթե հունիսին կանխատեսվում էր, որ աճը կլինի 4.1 տոկոս, վերնայմամբ գնահատվում է 2.8 տոկոս։ Եվրագոտու դեպքում նույնպես համանման իրավիճակ է։ Հունիսին ունեինք բացասական 10.2 տոոկոս սպասում, հոկտեմբերից այն դարձավ 8.3 տոոկոս, իսկ 2021 թվականի համար հունիսի 6 տոկոս աճի փոխարեն հոկտեմբերի վերնայաված ցուցանիշը գնահատվում է 5.2 տոկոս»,- ասաց նախարարը։

Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ Հայաստանում COVID-19-ի ազդեցությամբ պայմանավորված առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով և հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում։ Պահանջարկի նվազումը պայմանավորված է եղել սպառման ու ներդրումների կրճատմամբ։

Ջանջուղազյանի խոսքով, Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ:

Նախարարը նաև հայտնեց, որ 2021 թվականի պետբյուջեի նախագիծը ենթադրում է, որ 2020 թիվը կավարտենք 6 տրիլիոն 248 միլիարդ դրամ անվանական համախառն ներքին արդյունքով։

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:

Աջակացություն Շիրակի և Լոռու մարզերին

Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։