Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2021 թ. ակնկալվում է համաշխարհային տնտեսության 5.8% աճ

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ ապրիլի 28-ի նիստի ընթացքում անդրադարձել է արտաքին հատվածի զարգացումներին և ներկայիս առողջապահական ճգնաժամի հետևանքով պահպանվող անորոշություններին, որոնց պարագայում համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումները՝ Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի համեմատ շատ ավելի հոռետեսական են։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ԿԲ մամուլի ծառայությունը: Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Համաշխարհային տնտեսության հեռանկարների ապրիլյան զեկույցի` 2020 թ-ի համար կանխատեսվում է համաշխարհային տնտեսական աճի -3.0% մակարդակ, սակայն հաշվի առնելով այն հիմնական ենթադրությունը, որ համավարակը 2020 թ-ի երկրորդ կեսի ընթացքում կսկսի չեզոքանալ, ակնկալվում է, որ արդեն 2021 թ-ին համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի և աճը կկազմի 5.8%։ Ընդ որում, ՀՀ գործընկեր երկրներում նույնպես սպասվում է, որ 2020 թվականին կգրանցվի խորը տնտեսական անկում՝ նույն վերականգնման հետագծով:

Մակրոտնտեսական ստեղծված իրավիճակում միջազգային ապրանքահումքային շուկաներում պահպանվում են անորոշություններն ու ռիսկերը, որոնց պայմաններում, գների տատանողականությունը հարթելու և տնտեսական աճի վերականգնմանը նպաստելու համար, աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են իրականացնել խթանողական դրամավարկային քաղաքականություն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: