Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

00:07 , 17 Հուլիս 2019

Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։ Այդ մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարությունը:

Նիստի շրջանակում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության պլանով 2018-2020 թթ.-ին նախատեսված 2021-2030 թթ. ռազմավարության նախագիծը։

Նիստի մասնակիցներն անդրադարձել են միասնական «Մետաքսի ճանապարհ» վիզայի (շենգեն վիզայի սկզբունքով) ներդրման հնարավորություններին, ինչպես նաև քննարկել ԱՊՀ անդամ պետությունների ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպման առաջարկությունը։

Հայկական կողմի առաջարկով, 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Զբոսաշրջության խորհրդի հաջորդ նախագահող երկիր նախատեսվում է Հայաստանը։

Նիստի շրջանակներում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը և «Զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում և տարածաշրջանային համագործակցությունը․ նոր մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային գիտագործնական սեմինարը։ Ցուցահանդեսին մասնակցություն է ապահովել Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իսկ սեմինարին՝ Տուրիզմի հայկական ինստիտուտը։

ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի և Ուզբեկստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության 3 պայմանագիր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով:

Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը

Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ վարչապետը և ԵԱՏՀ նախագահն ամփոփել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։