Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020-ի պետբյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա

Վերադարձ լուրերի բաժին

17:35 , 16 Սեպտեմբեր 2019

Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ-ին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար:

2019թ. հունիս-օգոստոսին մոտ 5 տոկոսով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը, 5-10 տոկոսով ավելացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններով բարելավվել է յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի՝ ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկների քանակները: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35 տոկոսը կապահովվեն խմելու ջրով: 2020 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։