Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020-ի հունվարի 1-ից մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենա ներմուծողները կազատվեն ԱԱՀ-ից

Վերադարձ լուրերի բաժին

12:35 , 05 Սեպտեմբեր 2019

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Oրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:

«Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետևանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Այլընտրանքային տեսակետ՝ Ամուլսարի հանքի շրջափակման վերաբերյալ

«Լիդիան Արմենա» ընկերության Յութուբի ալիքում տեղադրված ֆիլմը ներկայացնում է Ամուլսարի հանքի շրջակա բնակավայրերի մի խումբ բնակիչների այլընտրանքային կարծիքը, որը, բնակիչների խոսքով՝ իրենք վախենում են բարձրաձայնել:

Անշարժ գույքի գործարքներն ավելացել են

2018 թ. հետ համեմատած՝ 2019 թ. 11 ամիսների ընթացքում իրականցած գործարքների թիվն աճել է 8.9%-ով: