Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

16:08 , 19 Մարտ 2021

Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։ Այս առիթով Հայաստանի բանկերի միությունը ներկայացրել է տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։

2020 թ. բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ):

Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաև հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես, ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ):

Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության և վստահության համար:

Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ:

Եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ՝ հիշեցնում է ՀԲՄ-ն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ի LEVEL UP 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին քան երևանաբնակները

Հիշեցնենք, որ Level Up 1700 մարզային սակագնային պլանին կարելի է միանալ մարզերում գտնվող Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։