Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020 թ. տնտեսության զարգացումները և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020 թ. տնտեսության զարգացումներին և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը՝ կորոնավիրուսի իրավիճակի համատեքստում: Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի տվյալների՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2019 թ. կազմել է 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:

2020 թ.-ին կորոնավիրուսի համաճարակի` աշխարհով մեկ տարածման հետևանքով ՀՀ-ում տնտեսական աճի տեմպը, որն ավելի ցածր կլինի 2019 թ. ցուցանիշից, հիմնականում պայմանավորված է լինելու kառավարության ձեռնարկած ներքին պահանջարկի խթանմանն ուղղվող միջոցառումներով` վերջնական սպառմանն և շինմոնտաժային աշխատանքներին ուղղվող ծախսերի ավելացման ճանապարհով: Արտահանման ծավալների (ապրանքների և ծառայությունների) աճի տեմպը զգալիորեն կնվազի և կզիջի 2018 թ. ցուցանիշին: Ներմուծման ծավալները ևս զգալիորեն անկում կգրանցեն, որի հետևանքով կարձանագրվի ընթացիկ հաշվի պակասուրդի զգալի բարելավում` պայմանավորված հետևյալով՝

1. Ապրանքների արտահանում և ներմուծում: ՌԴ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ դեպի ՌԴ, ինչպես նաև պղնձի հանքաքարի խտանյութի, հիմնային մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալները կկրճատվեն: Կավելանա հիմնականում ԵԱՏՄ և հատկապես ՌԴ-ից ներմուծման ծավալը` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների: Հատկապես արտահանման ծավալների կրճատմամբ միջանկյալ սպառման համար նախատեսված ապրանքների ներմուծման ծավալների անկում կգրանցվի:

2. Ծառայությունների արտահանում և ներմուծում: Ծառայությունների արտահանման կտրվածքով կգրանցվի ճամփորդությունների, տրանսպորտի, շինարարական, համակարգչային և տեղեկատվական ծառայությունների անկում: Ներմուծման դեպքում հիմնականում ամենամեծ անկումը կգրանցվի ճամփորդությունների առումով`արտագնա զբոսաշրջությամբ պայմանավորված:
3. Սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդո: Վերջինս էականորեն կկրճատվի` հիմնականում պայմանավորված արտագնա աշխատողների վարձատրության գծով ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, եթե ոչ ռեզիդենտներին վճարվելիք ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտների ծավալները գրեթե նույն մակարդակի վրա մնան, իսկ վերջիններիս ծավալների կրճատման դեպքում սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդոյի վատթարացումը կլինի ոչ կտրուկ:

4. Երկրորդային եկամուտների դրական սալդո: Վերջինիս դրական սալդոն կկրճատվի՝ պայմանավորված ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների կողմից ՀՀ տնային տնտեսություններին ուղարկվող դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ, սակայն սալդոյի մեծությունը կախված է լինելու այն հանգամանքից, թե պետական կառավարման գծով ստացվող տրանսֆերտների ծավալներն ինչպես կփոխվեն: Կորոնավիրուսով պայմանավորված վերջինիս ծավալները կարող են ավելանալ:

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում ընթացիկ հաշվի պակասուրդը որոշակիորեն բարելավվել է, սակայն վերջինս մեծ է` 2019 թ. կազմելով գրեթե 1.12 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ-ում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված 2020 թ. ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կկրճատվի և բավական ցածր մակարդակի վրա կլինի և հնարավոր է, որ չգերազանցի 400-500 մլն ԱՄՆ դոլարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում Կալաշնիկով են արտադրելու

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

Հայաստանի ավիափոխադրողների վերաբերյալ որոշումը չի անդրադառնալու ոչ հայկական ավիաընկերություններին

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար

Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Հայաստանը նման երկրների մեջ չէ: