Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020 թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՀՀ 17 առևտրային բանկերը պետական բյուջե վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

Վերադարձ լուրերի բաժին

13:13 , 23 Ապրիլ 2020

Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին:

ՊԵԿ-ի հրապարակած առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.6 մլրդ ՀՀ դրամով կամ 11.1%-ով: Միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 12.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով: Ընդ որում 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5%-ը:

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020 թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ 736 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 237 մլն դրամ: 2019 թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 652 մլն դրամ, ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր 214 մլն դրամ:

Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի առաջին եռամսյակին կազմել է 87.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2020թ-ի առաջին եռամսյակին 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 8.7%-ով՝ կազմելով 11.2 մլրդ դրամ: 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 10.3 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.3%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են:

Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2020թ-ի առաջին եռամսյակին 12, իսկ 2019թ-ի առաջին եռամսյակին 13 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:

Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում` 661 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 78 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 607 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 68 մլն դրամ:

• ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը:
• Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists&fbclid=IwAR1Du4L8D0D48DYLvJW_6XJtOStH4nkYlsBj6KuPSdB3Yp3K57ms3vqls0o

Հայաստանի բանկերի միություն

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: